Լրահոս

08.12.2018 15:15


Թվով 1500 ընտրական տեղամասերից ուղիղ հեռարձակում կլինի

Թվով 1500 ընտրական տեղամասերից ուղիղ հեռարձակում կլինի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում գործարկվել է «Ուղիղ հեռարձակում տեղամասերից» նշագրմամբ հղում, որով կարելի է միաժամանակյա համացանցային հեռարձակմամբ ուղիղ ժամանակային ռեժիմում հետևել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։

ԿԸՀ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը