Լրահոս

11.03.2010 15:02


Հսկողություն միջնաժամկետ ծախսային ծրագրի նկատմամբ կամ հանձնարարականներ նախարարներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ դիմելով կառավարության անդամներին, նա ասել է. «Բոլոր նախարարներին այսօր հանձնարարում եմ հետևյալը. յուրաքանչյուրդ ձեր հսկողության տակ վերցրեք միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը պետք է համադրեք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ։ Քանի որ հիմա աշխատանքներ են ընթանում, որոնք մենք պետք է ավարտենք հունիսին, բոլոր նախարարները պետք է ինձ ներկայացնեն գրավոր զեկուցագրեր իրենց տեսանելի խնդիրների մասին, որպեսզի կարողանանք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում առկա թիրախները դարձնել իրականանալի։ Զեկուցագրերում պետք է արտացոլվեն նաև այն խնդիրները, որոնք ծագել են 2009 թ. մեր մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացմանը զուգընթաց։ Ակնկալում եմ, որ մոտակա երկու շաբաթվա ընթացքում բոլորդ կներկայացնեք նման զեկուցագրեր, և մենք նախարարների հետ առանձին-առանձին աշխատանք կկատարենք այդ ուղղությամբ»։

 

Այս խորագրի վերջին նյութերը