Լրահոս

11.03.2010 14:22


Ցեղասպանության ճանաչման խնդիրը սպառվա՞ծ է

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասել է, թե Ցեղասպանության ճանաչման գործընթացին արդեն պետք է փոխարինի հետևանքների վերացումը:
-Այդ հետևանքների մասին չխոսելը, իմ խորին համոզմամբ, նշանակում է, որ մենք ցեղասպանվածի բարդույթից, կաղապարից ամենևին դուրս գալու հնարավորություն չունենք և ճիշտ ուղու վրա չենք: Թե որոնք են հետևանքները, թող միջազգային դատարանը որոշի,- նշել է նա։

Աշոտ Մելքոնյանի խոսքերով՝ միջազգային դատարան դիմելու համար բոլոր հիմքերը կան, սակայն միջազգային իրավունքն է թերի։ Նրա խոսքերով՝ Ցեղասպանության ճանաչման խնդիրը սպառված է, քանի որ աշխարհում այսօր չկա մի լուրջ գիտնական, որ չընդունի Հայոց ցեղասպանության փաստը։

-Շարունակել խնդիրը ճանաչման ճանապարհով և ներքաշվել թուրք-ամերիկյան հարաբերությունների մեջ ճիշտ չէ: Ճանաչումն արդեն պատմության գիրկն է անցել, հիմա պետք է խոսենք, քաղաքակիրթ լեզվով ասած, հետևանքների վերացման, իսկ շատ ավելի հստակ՝ հատուցման մասին,-նշել է նա:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը