Լրահոս

08.12.2010 16:44


Լևոն Զուրաբյան. «ՀՀ–ի կողմից ԼՂՀ ճանաչումը կարող է լրիվ հակառակ արդյունք տալ»

Լևոն Զուրաբյան. «ՀՀ–ի կողմից ԼՂՀ ճանաչումը կարող է լրիվ հակառակ արդյունք տալ»

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իր կարծիքով՝ «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» կուսակցության առաջարկած օրինագծի ընդունումը, հնրավոր է, ավելի շատ խանգարի ԼՂՀ միջազգային ճանաչմանը։

-Որևէ քայլ պետք է դիտարկվի այն համատեքստում, որ արդյոք այն օգնո՞ւմ է ամրապնդել ԼՂՀ դիրքերը, նպաստո՞ւմ է նրա միջզգային ճանաչմանը, թե՞ ոչ։ Քաղաքականության մեջ պրիմիտիվ լոգիկան չի գործում։ Եթե Հայաստանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը, դրանից չի բխում, որ այն կնպաստի ԼՂՀ միջազգային ճանաչմանը։ Դա կարող է լրիվ հակառակ արդյունք տալ, որովհետև, իմ կարծիքով, ԼՂՀ-ն ճանաչելն անմիջապես Ադրբեջանի կողմից կմատուցվի և միջազգային հանրության կողմից կընկալվի Հայաստանին դուրս քաշումը բանակցություններից,-աել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը