Լրահոս

10.03.2010 09:17


Հայաստանն առաջին անգամ մասնակցեց «Պինամարի էկրան 2010» կինոփառատոնին

Հայաստանն առաջին անգամ մասնակցեց «Պինամարի էկրան 2010» կինոփառատոնին

Մարտի 6-ին մեկնարկեց «Պինամարի էկրան 2010.» արգենտինյան և եվրոպական կինոյի 6-րդ հանդիպումե միջազգային կինոփառատոնը: Պինամարի այս տարվա կինոփառատոնին հատուկ հրավիրյալի կարգավիճակով առաջին անգամ մասնակցում  է Հայաստանը:  Հայկական կինոարվեստը ներկայացված է Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով:

Մարտի 7-ին կինոփառատոնի շրջանակներում՝ Արգենտինայի մշակույթի փոխնախարար Մարսելա Կարդիլոնի, Կինոյի և աուդիոտեսողական արվեստների ազգային ինստիտուտի նախագահ Լիլիանա Մասուրեի, Պինամարի քաղաքապետ Ռաֆայել դե Վիտոյի, կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարլոս Մորելիի, Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի, կինոփառատոնին մասնակցող մոտ երեք հարյուր արգենտինացի, իտալացի, իսպանացի, հույն, հայազգի ռեժիսորների, դերասանների, կինոքննադատների, լրագրողների մասնակցությամբ հանդիսավոր նշվեց Հայաստանի Հանրապետության օրը: Այդ կապակցությամբ Հայաստանի դեսպանի  անունից կազմակերպվեց ընդունելություն:

Փառատոնում ներկայացված հայկական ֆիլմերի պրեմիերան կայանալու է մարտի 11-12-ին:

Այս խորագրի վերջին նյութերը