Լրահոս

09.03.2010 18:08


«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված' ս.թ. մարտի 11-ի ժամը 10.00 մինչև մարտի 12-ի ժամը 10.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս, Մամիկոնյանց, Վրացական, Գրիբոյեդով, Գր.Արծրունի, Մալխասյանց, Արղության, Ադոնց, Ռիգայի, Ա.Խաչատրյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը