Լրահոս

04.03.2010 19:05


Արման Մուսինյան. «Հայ Ազգային Կոնգրեսի անվերապահ առաջնորդ եղել և մնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում իմ արտահայտած առանձին ձևակերպումները թյուրըմբռնումների տեղիք են տվել, իսկ որոշ լրատվամիջոցներում ներկայացվել են խեղաթյուրված մեկնաբանությամբ: Խոսքը վերաբերում է արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը:

Որևէ տարընթերցում բացառելու նպատակով հարկ եմ համարում հայտարարել հետևյալը. Հայ Ազգային Կոնգրեսի անվերապահ առաջնորդ եղել և մնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և նա պատրաստ է ցանկացած ընտրական պայքարի:

Արման Մուսինյան

Մամլո խոսնակ

 

Այս խորագրի վերջին նյութերը