Լրահոս

08.12.2010 13:38


Այսօր Ջիմ Մորիսոնի ծննդյան օրն է

Այսօր Ջիմ Մորիսոնի ծննդյան օրն է

Այսօր ամերիկացի երգիչ, բանաստեղծ, երգերի հեղինակ, «The Doors» լեգենդար խմբի առաջնորդ և մենակատար Ջիմ Մորիսոնի ծննդյան օրն է։ Նա հայտնի է յուրահատուկ ձայնով, ինչպես նաև սեփական բեմական կերպարի առանձնահատկությամբ։

Ջիմը չորս տարեկան էր, երբ Նյու Մեքսիկո նահանգում ճանապարհին հնդկացիներով լի բեռնատարը վթարի ենթարկվեց։ Նրանց արյունոտված մարմիններն ընկած էին փողոցում։ Այս տեսարանը Մորիսոնը համարում էր իր կյանքի ամենաազդեցիկ դեպքը, որը նա հետագայում հիշատակել է «Dawn's Highway», «Peace Frog», «Ghost Song» և «Riders on the Storm» երգերում։

Ջիմ Մորիսոնի մահացել է 1971թ. հուլիսի 3-ին Փարիզում և հուղարկավորված է Պեր-Լաշեզ գերեզմանոցում։ Նրա գերեզմանը երկրպագուների համար պաշտամունքային վայր է դարձել։ Մորիսոնի մահվան շուրջը մինչ այսօր էլ լուրեր են պտտվում։

Այս խորագրի վերջին նյութերը