Լրահոս

09.02.2010 16:25


Հանձնաժողովը մերժեց վարչական բողոքը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի քանի հարցեր:

Հանձնաժողովը քննարկեց և մերժեց «Արֆարմացիա» ընկերության վարչական բողոքը՝ դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար Հանձնաժողովի որոշման մի քանի կետեր անվավեր ճանաչելու վերաբերյալ: Խնդրո առարկա որոշմամբ դեղորայքի շուկայում գործող 7 ընկերություն սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հակամրցակցային համաձայնության գալով, չհիմնավորված (միաժամանակյա, որոշակի ժամանակահատվածում) բարձրացրել են դեղորայքի իրացման գները' սահմանափակելով մրցակցությունը և չունենալով դրա համար տնտեսական որևէ հիմնավոր գործոն: Մասնակից ընկերություններն, ըստ օրենքի, տուգանվել են յուրաքանչյուրն իր շրջանառության 2 տոկոսի չափով: Տուգանքի չափն ընդհանուր առմամբ (յոթ ընկերության համար) կազմել է ավելի քան 450 միլիոն դրամ: Վարչական բողոքում նշված փաստարկները Հանձնաժողովը ոչ հիմնավոր է համարել' տուգանքի մասին որոշումը թողնելով ուժի մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը