Լրահոս

06.12.2010 17:56


«WikiLeaks». Հայաստանում ԱՄՆ-ի համար կենսական կարևորություն ունեցող օբյեկտներ չկան

«WikiLeaks» աղմկահարույց կայքը հրապարակել է ԱՄՆ-ում և աշխարհում ենթակառուցվածքների, կարևորագույն օբյեկտների և բնական ռեսուրսների պաշարների ցանկը, որը կազմել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը։ Ցանկն ընդգրկում է նավթատարներ, տրանսպորտային և հեռահաղորդակցական ուղիներ և այլ օբյեկտներ, որոնք ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար ռազմավարական կարևորություն են ներկայացնում։ Այս մասին տեղեկացնում է «Правда.ру»-ն։

«Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ այդ ցանկում Հայաստանում գտնվող ոչ մի օբյեկտ չկա։ Հայաստանի հարևան երկրներում գտնվող օբյեկտների թվում նշվում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքներով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքվի շրջակայքում գտնվող Սանգալյան նավթային տերմինալը, Բոսֆորի նեղուցը Թուրքիայում և Օրմուզի նեղուցը Իրանում։ Ցանկում կան նաև մի շարք օբյեկտներ, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքում (Նովոռոսիյսկի և Պրիմորիեի նավահանգիստները, Նադիմի մերձակայքում գտնվող գազի հանքավայրերը և գազատարները, ինչպես նաև ուրանի, նիկելի, ռադիումի և պալադիումի հանքավայրերը)։

Այս խորագրի վերջին նյութերը