Լրահոս

29.12.2010 11:42


Կրկին հրդեհներ

Դեկտեմբերի 28-ին'ժամը 11.57-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.10-ին, մարվել' 13.35-ին: Այրվել է 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

...

Նույն օրը'ժամը 14.06-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.30-ին, մարվել'15.10-ին: Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

...

 Նույն օրը'ժամը 16.10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.55-ին, մարվել'18.18-ին:

 Այրվել է Ս.Գրիգորյանին պատկանող տան բակում պահեստավորված 250 հակ անասնակեր և հնամաշ "Պոբեդա" մակնիշի առանց պետհամարանիշի  ավտոմեքենա:

...

Նույն օրը'ժամը 16.13-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի Թաղի 8-րդ շարքի թիվ 165 տանը: Դեպքի վայր է  մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է «հրդեհ 1 բիս» կանչ:Օգնության են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության  հրդեհաշիջման շտաբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.56-ին, մարվել' 17.05-ին:

Այրվել է Ա.Չախոյանին պատկանող տան նկուղային հարկում կուտակված 12 քմ մակերեսով փայտ և աղբ:

...

 Նույն օրը'ժամը 17.02-ին,ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սարահարթ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել'19.00-ին:

Այրվել է Ս.Սիդանյանին պատկանող տան բակում պահեստավորված 150 հակ անասնակեր:

...

Նույն օրը'ժամը 21.20-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի հարավ-արևմտյան հատվածում' Մայմեխ սարի ստորին հրդեհ է բռնկվել, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի մասին տեղեկացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի մասնաճյուղի անտառտնտեսությանը, որոնց աշխատակիցները մեկնել են դեպքի վայր և սահմանել հերթապահություն:

 Անտառային տարածքին վտանգ չի սպառնում:

...

 Նույն օրը'ժամը 22.56-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Ալոի Թալա» կոչվող հանդամասում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ,սակայն ճանապարհի անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ոտքով են շարունակել ընթացքը:

Տեղում անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: Ըստ նախնական տվյալների հրդեհի մակերեսը կազմում է մոտ 15 հա:

Այս խորագրի վերջին նյութերը