Լրահոս

28.12.2010 12:13


Կորցրել է կառավարումն ու շրջվել ձորը

Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտնաթաթի հոդախախտով և կոնքի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1984 թ. ծնված Գարիկ Ա.-ն, որը հայտնել է, որ վնասվածքներն ստացել է վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանները պարզել են, որ գիշերը, ժամը 03.00-ի սահմաններում, Գարիկ Ա.-ն Լեռնաձոր-Փուխրուտ ճանապարհի 2-րդ կմ-ին կորցրել է «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի կառավարումն ու շրջվել ձորը, ինչի հետևանքով էլ ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է նախաքննություն:  

Այս խորագրի վերջին նյութերը