Լրահոս

27.12.2010 11:39


Մոսկվայում չվերթները հետաձգվել են

Մոսկվայի «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայանների 13 չվերթ երկուշաբթի առավոտվա տվյալների համաձայն ուշանում է, 38 չվերթ հետաձգվել է, իսկ 25-ի թռիչքը չի իրականացվել։ Այս մասին հաղորդվում է օդանավակայանների պաշտոնական կայքերում։

Այս շաբաթվա վերջին Մոսկվայի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով խնդիրներ էին առաջացել։ Դրանք ամենաշատը եղել են «Դոմոդեդովո»-ում. դեկտեմբերի 25-26-ին ավելի քան 100 չվերթ է հետաձգվել էներգամատակարարման խափանումների պատճառով։ Օդանավակայանից չի կարողացել թռչել 8 հազ. մարդ։ Կիրակի մոտ 22։00-ին էներգամատակարարումը վերականգնվել է, իսկ այսօր վաղ առավոտյան հայտնի է դարձել, որ օդանավակայանը վերականգնել է ներքին չվերթների գրանցումը։ Սակայն հենց իրենց՝ ուղևորների խոսքերով՝ իրավիճակը մնում է դժվար։

Այս խորագրի վերջին նյութերը