Լրահոս

27.12.2010 11:09


ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում ձնաբքի պատճառով հարյուրավոր չվերթներ են հետաձգվել

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում հարյուրավոր ավիաչվերթներ են հետաձգվել ուժեղ ձնաբքերի պատճառով։ Այս մասին այսօր հայտնել է «CNN» հեռուստաընկերությունը։

Հմաձայն տվյալների՝ դեկտեմբերի 26-ի երեկոյան ավելի քան հազար չվերթ է հետաձգվել Նյու Յորքի Ջոն Քենեդու և «LaGuardia» օդանավակայաններում, ինչպես նաև Նյու Ջերսի նահանգի «Newark»-ում։

Ինչպես հաղորդում է «BBC News»-ը, «British Airways» և «Virgin» ընկերությունները հետաձգել են չվերթները Մեծ Բրիտանիայից հյուսիսամերիկյան քաղաքներ։

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքի որոշ քաղաքների միչև կարճվել է երկաթուղային հաղորդակցությունը։

Մոտեցող ձնաբքի պատճառով Վիրջինիայի, Մերիլենդի, Մասաչուսեթսի և մի քանի այլ նահանգների նահանգապետներ արտակարգ իրավիճակ են հայտարարել։ Իսկ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը քաղաքի բնակիչներին կոչ է արել տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Այս խորագրի վերջին նյութերը