Լրահոս

25.12.2010 12:36


Այսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը

Սուրբ Ծնունդը քրիստոնեական ամենակարևոր տոներից է։ Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի, Աֆրիկայի և Ասիայի որոշ երկրների կաթոլիկներն ու բողոքականները, ինչպես նաև որոշ ուղղափառ քրիստոնյաներ նշում են այս տոնը դեկտեմբերի 25-ին։

Սուրբ Ծնունդը ամենահանդիսավոր կաթոլիկ տոնն է, որը նվիրված է Հիսուս Քրիստոսի ծննդյանը։

Սուրբ Ծննդի տոները շարունակվում են ութ օր՝ դեկտեմբերի 25-ից հունվարի 1-ը։ Բոլոր տոնական պատարագների ընթաքցքում հոգևորականությունը հագնում է տոնական սպիտակ զգեստներ։

Տոնի հատկանշական տարրերից մեկը տանը զարդարված եղևնու տեղադրումն է։ Այս ավանդույթը ծագել է գերմանական ժողովուրդների մոտ, որտեղ եղևնին կյանքի և պտղաբերության խորհրդանիշ էր։ Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայում, քրիստոնեության տարածումից հետո, զարդարված տոնածառը ստանում է նոր իմաստ՝ այն սկսեցին տանը տեղադրել դեկտեմբերի 24-ին, երբ, ըստ արևմտյան ավանդության, նշվում է Ադամի և Եվայի տոնը։ Այժմ եղևնին խորհրդանշում է Եդեմական ծառը և հավերժ կյանքը։

Ըստ ավանդության՝ այս օրն ընդունված է ամբողջ ընտանիքով հավաքվել տոնական սեղանի շուրջ և միմյանց նվերներ մատուցել։

Այս խորագրի վերջին նյութերը