Լրահոս

24.12.2010 19:16


ՀՌԱՀ-ի որոշման վերաբերյալ

Գիտատեխնոլոգիական Ազգային Ակադեմիան, Հայկական Տեխնոլոգիական Ակադեմիան և Էկոլոգիայի Անվտանգության Միջազգային Ակադեմիան իրենց վրդովմունքն են հայտնում ԱԼՄ հեռուստաընկերությանը եթերից զրկելու' ՀՌԱՀ-ի ս/թ դեկտեմբերի 16-ի որոշման առթիվ:

Մենք չափազանց կարևորում ենք այլընտրանքային հեռուստաընկերության գոյությունը, ուստի գտնում ենք, որ ԱԼՄ-ի եթերազրկումը մեծ հարված է հասցնում խոսքի ազատությանը մեր երկրում, խոչընդոտում է բազմակարծության լիարժեք դրսևորմանը և սահմանափակում քաղաքացիների տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքը:

   Մեր կարծիքով' ՀՌԱՀ-ը □արջի ծառայություն□ է մատուցել ՀՀ իշխանություններին' չգիտակցելով, որ իր անարդար և կողմնակալ որոշմամբ ավելացնում է ժողովրդի օրեցօր աճող հիասթափությունը և առիթ դառնում նոր արտագաղթի:

   Մեր համոզմամբ' ՀՌԱՀ-ի կողմից ԱԼՄ հեռուստաընկերության եթերազրկման որոշումը խիստ սուբյեկտիվ է, չի բխում քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության շահերից, ուստի մենք խստագույնս դատապարտում ենք այդ որոշումը և մեր զորակցությունն ենք հայտնում ԱԼՄ հեռուստաընկերության ողջ կոլեկտիվին:

Այս խորագրի վերջին նյութերը