Լրահոս

25.01.2010 18:14


«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հայտարարությունը

ՀՀ ԱԺ ղեկավարության կողմից ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության առավել կառավարելի դարձնելու ջանքերը, որն արտահայտվեց պատվիրակության մշտական կազմից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զ. Փոստանջյանին հեռացնելու տեսքով, վերջինիս հետևողական ջանքերի շնորհիվ ի չիք դարձավ։

Իշխանությունների այսօրինակ ապիկար գործողությունները, որոնք շարունակաբար խայտառակում են հանրապետության վարկը, արդեն հիվանդագին երանգներ են ձեռք բերում։

Մենք հայտարարում ենք, որ խորհրդարանում ընդդիմադիր ուժերի ներկայությունը դաշնակցական կեղծ ընդդիմությունով նենգափոխելու ձեռնածությունը չի անցնելու։

Համոզված ենք, որ հայ հասարակության գերակշիռ մասը ընդդիմության իրական ներկայացուցիչ է համարում «Ժառանգություն» կուսակցության անդամ Զ. Փոստանջյանին, որը հետևողականորեն բարձրաձայնում է մարտի 1-ի ոճրագործության բացահայտման և  քաղբանտարկյալների խնդիրները։

«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը