Լրահոս

21.12.2010 10:14


ԱՄՆ վարչակազմը չի ճանաչում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը չի ճանաչում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

 «Մենք անհանգստացած ենք Բելառուսի իշխանությունների կողմից ուժի կիրառման, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագորղների ու նախագահի թեկնածուների ծեծի ու ձերբալակության փաստերով»,-ասել է Քրոուլին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը կոչ է անում Բելառուսի իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել ձերբակալվածներին ազատ արձակելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը