Լրահոս

21.12.2010 13:38


«Forbes»-ը կազմել է ամենախոշոր միլիարդատերերի ծախսերի ցուցակը

«Forbes»-ը կազմել է ամենախոշոր միլիարդատերերի ծախսերի ցուցակը

«Forbes»-ը կազմել է 2010թ. ամենահարուստ մարդկանց կողմից կատարված ամենաթանկ գնումների ցուցակը։ Այս ցուցակը հրապարակվել է հրատարակության պաշտոնական կայքէջում։

Ցուցակի համաձայն՝ ամենախոշոր գնումը կատարել է ռուս գործարար, «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը. ձեռնարկատերը ձեռք է բերել Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի շրջանում գտնվող Նոր Հոլանդիա կղզին։ Աբրամովիչի այս ձեռքբերումն արժեցել է 400 մլն ԱՄՆ դոլար։ «Forbes»-ը նշում է, որ գործարարը նախատեսում է կղզին դարձնել մշակութային կենտրոն, որտեղ կլինեն հյուրանոցներ, խանութներ և գրասենյակային կենտրոններ։ 

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ամերիկացի միլիարդատեր Սթիվեն Քոենը, ով հայտնի իր սիրով արվեստի նկատմամբ։ 2010թ. Քոենը ձեռք է բերել Էնդի Ուորհոլի «Կոկա-Կոլա» նկարը, ինչպես նաև Ջասպեր Ջոնսի «Դրոշ» աշխատանքը՝ ծախսելով ավելի քան 140 մլն ԱՄՆ դոլար։

Երրորդ հորիզոնականում պակիստանցի միլիարդատեր Միան Մուհամեդ Մանշեն է, ով ըստ հրատարակության՝ Լոնդոնի «St. James Hotel & Club» հյուրանոցը գնելու վրա ծախսել է 85-95 մլն ԱՄՆ դոլար։ Ինչպես նշում է «Forbes»-ը, հյուրանոցի ընդհանուր գնից ելնելով՝ մեկ սենյակի ձեռքբերումը պակիստանցի գործարարի վրա մոտավորապես 1,5 մլն ԱՄՆ դոլար է նստել։

2010թ. ամենաթանկ գնումների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.forbes.com/2010/12/16/billionaire-biggest-luxury-buys-carlos-slim-art-horses-truffles_slide.html։

Այս խորագրի վերջին նյութերը