Լրահոս

21.12.2010 11:34


Հրդեհները շարունակվում են

Դեկտեմբերի 20-ին'ժամը 09.25-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի փողոցի թիվ 32/3 հասցեում' բենզալցակայանի տարածքում:

«Հրդեհ 1 բիս» կանչով դեպքի վայր են մեկնել երկուական մարտական հաշվարկ, փրկարական ուժերի վարչության աշխատակիցները և  հրդեհաշիջման շտաբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.41-ին, մարվել'09.57-ին: Ռ.Աբրահամյանին պատկանող բենզալիցքավորման կրպակում այրվել են 50 լիտրանոց դիզվառելիքի և յուղի տարաներ: Հրդեհի հետևանքով ձեռքի թեթև այրվածքներ է ստացել բենզալիցքավորման կրպակի աշխատակից Սամվել Աբրահամյանը:

...

 Նույն օրը'ժամը 12.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պուշկինի լեռնանցք-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի հարակից տարածքում:

Դեպքի վայր են մեկնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի մասնաճյուղի  աշխատակիցները:

Հրդեհը մարվել է ժամը  15.01-ին: Այրվել է 300 քմ մակերեսով խոտածածկ տարածք:                     

...

Նույն օրը'ժամը 19.28-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ե.Թադևոսյան նրբանցքի թիվ 7 շենքի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.06-ին, մարվել'21.15-ին: Այրվել է Ս.Կարապետյանին պատկանող ինքնաշեն կրպակում և կրպակին կից կուտակված հնամաշ կենցաղային տեխնիկա, մալուխներ.:                      

Այս խորագրի վերջին նյութերը