Լրահոս

11.12.2010 00:11


Ակնկալում են օրենքի վերանայում

Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության խմբի անդամները ողջունում են դեկտեմբերի 9-ին ՀՀ կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից արված հայտարարությունը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ մեր մտահոգությունները կիսելու և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Այսօր հասարակական նախաձեռնության անդամները նամակներ են հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և ՀՀ ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին' հայտնելով իրենց պատրաստակամությունը մասնակցելու հանրային քննարկումներին: Նամակներում նախաձեռնության անդամները ևս մեկ անգամ հիշեցրել են իրենց քաղաքացիական դիրքորոշման մասին, որով պահանջում են որպեսզի ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված յուրաքանչյուր ոք' հղի կին, թե հիվադության պատճառով աշխատանքից բացակայող տղամարդ ժամանակավոր անաշխատունակության արձակուրդի ժամանակ ամբողջովին փոխհատուցվի իր աշխատավարձին համարժեք չափով:

Հասարակական նախաձեռնության անդամները ակնակալում են, որ օրենքում նախատեսվող փոփոխությունների առաջարկությունները քննարկման կներկայացվեն մինչև սույն թվականի դեկտեմբերի 23-ը: Ինչպես նաև պահանջում են, որ քաղաքացիների կարծիքները հաշվի առնող օրենքի նոր նախագիծը Ազգային Ժողովում քննարկման դրվի գարնանային նստաշրջանի առաջին իսկ շաբաթվա ընթացքում (փետրվար ամսին), քանզի այսօր արդեն նվազագույն աշխատավարձի հնգապատիկից ավել վարձատրվող ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիները տուժում են իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքից: Խմբի անդամները նաև լիահույս են, որ օրենքը հետադարձ ուժ կունենա' դրանով իսկ մեղմելով վերոհիշյալ խտրական վերբերմունքը ՀՀ մի խումբ քաղաքացիների նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը