Լրահոս

15.11.2010 17:42


Աշոտ Ահարոնյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի պաշտոնակատար

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի 2010 թ. նոյեմբերի 12-ի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Ահարոնյանը նշանակվել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի պաշտոնակատար:
Աշոտ Ահարոնյանը ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ապա ՀՀ ոստիկանության Ակադեմիան' ստանալով իրավագետի որակավորում:
Ա. Ահարոնյանը ՀՀ ոստիկանության համակարգում է 1994 թ.-ից: Զբաղեցրել է մի շարք պաշտոններ, այդ թվում՝ «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը:
Բազմաթիվ հրապարակումներով հանդես է եկել մամուլում, մասնակցել«02» հաղորդաշարի պատրաստմանը, որը վարում է 1999 թվականից:

Այս խորագրի վերջին նյութերը