Լրահոս

12.11.2010 16:22


Ամփոփվել են մրցույթի արդյունքները

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի' 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված "Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և  վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի" 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին  համապատասխան: Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 8 կազմակերպություն, որոնցից հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված հանձնաժողովն ընտրել է հետևյալ կազմակերպություններին'
1. «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
2. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
3. Գավառի պետական համալսարան
4. «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա
5. «Կրթության առանց սահմանի» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը