Լրահոս

12.11.2010 12:08


Հրդեհները չեն դադարում

Նոյեմբերի 11-ին'ժամը 13.40-ին, ահա­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Մելիք գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.00-ին, մարվել'15.17-ին:  Ս.Պողոսյանին պատկանող տան բակում այրվել է կուտակված 300 հակ անասնակեր:

...

Նույն օրը'ժամը 13.47-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 67 տան բակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.09-ին,մարվել'15.15-ին:      Այրվել է ցախանոցի' 12 քմ մակերեսով ծածկը:

...

Նույն օրը'ժամը 14.44-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի  Կար­միր գյուղում:   Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.01-ին, մարվել'16.05-ին:    Լ.Գևորգյանին պատկանող տան բակում այրվել է կուտակված 150 հակ անասնակեր:

...

Նույն օրը'ժամը 16.18-ին, ահա­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու  մարզի Նորաշեն  գյուղի հարակից անտառում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և տեղի բնակիչները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.20-ին, մարվել'18.00-ին:    Այրվել է 4 հա խոտածածկ տարածք:

...

Նույն օրը'ժամը 19.25-ին,  տեղեկատվություն է ստացվել, որ,Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ան­տա­ռա­փեշից դեպի 1 կմ արևելք գտնվող սարալանջին խոտածածկ տարածք է այրվում և կրակը տարածվում է անտառի ուղ­ղությամբ: Դեպքի վայր  մեկնած  հրշեջ-փրկարարների ուժերով ժամը 22.00-ին հրդեհը մարվել է: Այրվել է 12 հա խոտածածկ տարածք:

...

Նույն օրը'ժամը 20.40-ին, ահա­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ավշար գյուղի Վասպուրական փողոցի թիվ 15 տան բակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.10-ին, մարվել'23.10-ին: Գ.Գաբրիելյանին պատկանող թոնրատանն այրվել է 3 խմ մակերեսով աթար, իսկ կից գտնվող անասնագոմում ծխախեղդ են եղել 2 կով և 2 հորթ, ծխահարվել է 200 հակ անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը