Լրահոս

12.11.2010 09:57


«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Այս պահին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախահագական նստավայրի հարևանությամբ բողոքի գործողություն են իրականացնում։ Նրանք արդեն մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն վճարել։ Նշենք, որ երեկ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ գործարանում աշխատավարձերի չվճարման խնդրի հետ կապված լարված իրավիճակ է ստեղծվել, իսկ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների ապակողմնորոշիչ, իրականությանն ու ճշմարտությանը չհամապատասխանող  տեղեկատվության տարածումը կարող է ավելի սրել այն: Գործարանը խնդրում էր առաջիկայում ձեռնպահ մնալ չստուգված և չհիմնավորված տեղեկատվության տարածումից, առավել ևս դրանցում չներքաշել քաղաքական գործիչներին և գործարանի հանգուցյալ աշխատակիցներին, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը