Կառավարության հերթական նիստում մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները և մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ և բոլորին խստագույնս զգուշացում, որ նման ծառայություններն «արջի ծառայություն» են լինելու, անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք ներկայացնում: Հատուկ ուշադրություն դարձրեք այս երևույթին»:
Վարչապետի անկեղծ մղումը կասկածի տակ չեմ դնում: Գուցե իսկապես Կարապետյանն անընդունելի է համարում այդ երևույթը: Ի դեպ, առաջին անգամ ենք տեսնում, որ վարչապետը նման երևույթի դեմն առնելու համար հրապարակավ բոլորին խստագույնս զգուշացնի (ոչ մի վարչապետ նման բովանդակությամբ հայտարարություն չի արել): Սակայն տպավորություն է ստեղծվում, որ Կարապետյանն «էս աշխարհից» չէ, ու իսկապես չգիտի, որ ՀՀԿ-ն և նրա ղեկավարը հատկապես նախընտրական փուլում հենվում են հենց ադմինիստրատիվ ռեսուրսի վրա և ամենևին էլ դա արջի ծառայություն չեն համարում: Հակառակը՝ գտնում են, որ սեփական վարկանիշի համար պետք է օգտվեն բոլոր տեսակի «գործիքակազմերից»: Այլապես ինչո՞ւ էին նախարարներին ՀՀԿ-ացնում: Ա՛յ էս օրվա համար, որ նրանք ադմինիստատիվ ռեսուրսները քամուն չտան, այլ ներդնեն իրենց հարազատ կուսակցության քարոզչությունն իրականացնելու գործում:
Նկատենք, որ 18 գերատեսչությունների ղեկավարների գերակշիռ մասը ՀՀԿ անդամ է (14 նախարար), երեքը ՀՅԴ-ական է, մեկն՝ անկուսակցական:
Այնպես որ, Բաղրամյան 26-ն ու Մելիք-Ադամյանի գրասենյակը ժամանակին հոգացել են նորանշանակ նախարարներին կուսակցությանն անդամագրվելու դիմում գրելու հարցում: Եվ եթե կուսակցական շահի խնդիր կա, ապա խոսքը ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի օգտին ադմինիստատիվ ռեսուրսների օգտագործման միջոցով քարոզչություն իրականացնելու մասին է: Մարզպետների դեպքում էլ այս երկու ուժերն են հետապնդելու կուսակցական շահ և քարոզչություն են իրականացնելու՝ հօգուտ սեփական կուսակցությունների:
Անկախ Հայաստանի պատմության ընթացքում Կարեն Կարապետյանն այնքան հեռու է եղել ընտրական գործընթացներից, որ հիմա չի պատկերացնում, թե ինչ միջոցների գործադրմամբ է իշխող ուժը սեփական քարոզչությունն իրականացնում: Լծակներ, ադմինիստրատիվ ռեսուրսներ, փող, շատ փող: Ահա՛, հարգելի՛ վարչապետ, այսպես է միշտ «հաղթել» ՀՀԿ-ն: Չգիտեի՞ք: Իմացե՛ք:
Այդ չարաբաստիկ «ադմինիստրատիվ ռեսուրսը»

Կիմա Եղիազարյան