Լրահոս

11.11.2010 12:29


Ավտովթար Մյասնիկյան պողոտայում

Նոյեմբերի 11-ին'ժամը 03.08-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում' ջրաշխարհի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՓՋ  հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում Վրաստանի Հանրապետության քաղաքացուն պատկանող «Բրաբիուս» մակնիշի TS O0 08 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում զոհվել է:

Փրկարարների օգնությամբ ավտոմեքենայից դուրս է բերվել 1989թ.-ին ծնված Ալսու Ֆատախովան և շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 Տուժածի առողջական վիճակը գնահատվել է  բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը