Լրահոս

09.11.2010 14:17


Գիտնականները 21–րդ դարավերջին համաշխարհային ջրհեղեղ են կանխատեսում

Հաշվարկելով համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման արագությունը՝ գիտնականների միջազգային խումբը հանգել է այն եզարակացության, որ մոտակա 100-ամյակի ընթացքում ջուրը կարող է ծածկել ծովային խոշոր գերտերությունների տարածքները։ Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսներում համընդհանուր տաքացման ազդեցությունից ստորջրյա հոսանքներն ուժեղանում են, ինչն էլ նպաստում է ծովի մակընթացությանը։ Որքան շատ է օվկիանոսի վրա օդը տաքանում, այնքան շատ են հարավում խառնվում ստորջրյա հոսանքները։  Զուգահեռաբար աճում է նաև այդ հոսանքների արագությունը, իսկ հյուսիսին մոտ տեղաշարժվող տաք Գոլֆստրիմը ուժեղացնում է այդ ազդեցությունը։ Գիտնականները կարծում են, որ այդ փոփոխությունները 21-րդ դարի ավարտին կհանգեցնեն նրան, որ Իսլանդիայի մեծ մասը, գրեթե ամբողջ Շոտլանդիան և մյուս հյուսիսային կզղիները կհայտնվեն ջրի տակ։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը