Լրահոս

08.11.2010 15:34


Անապահով ընտանիքներին օգնելու նպատակով

«Նոյեմի» երիտասարդ ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպությունը կազմակերպում է ակցիա՝ «Դուք մենակ չեք» խորագրով, որը նպատակ ունի օգնելու քաղաքի անապահով ընտանիքներին:

Ակցիայի շրջանակներում հրավիրում ենք համագործակցության Շիրակի մարզի գործարարներին, բարերարներին, հասարակական կազմակերպություններին, դպրոցներին, ԲՈՒՀ-երին, շահագրգիռ անձանց:

Օգնությունը  կարող է լինել դրամական աջակցության, հագուստի, սննդի, դեղորայքի, խաղալիքի տեսքով, որը կհատկացվի քաղաքի  սոցիալապես առավել անապահով ընտանիքներին:

Ակցիայի ընթացքը կնկարահանվի եւ կցուցադրվի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության եթերով:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (312) 3 - 18 - 89, 077 72- 65 -63  հեռախոսահամարներով:

Հասցեն՝ Վ. Սարգսյան 4/1

«Նոյեմի» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը