Լրահոս

03.12.2010 16:55


Վաշաձեն մեկնաբանել է Եվրամիության և Վրաստանի օդային տարածքների միավորումը

Վրաստանի արտգործնախարար Գրիրոլ Վաշաձեն մեկնաբանել է ընդհանուր օդային տարածքների վերաբերյալ Վրաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրը։

Նա հայտարարել է, որ Վրաստանի կառավարության առաջնահերթություններից  զբոսաշրջային երկիր դառնալն է, և դրա համար անհրաժեշտ է ազատ օդային տարածք ունենալ։

Ինչպես նշել է Վաշաձեն, այդ համաձայնագրով հանվում են բոլոր սահմանափակումները, և Վրաստանը դառնում է միասնական եվրոպական օդային տարածքի անդամ։

«Վրաստանի նախագահի և կառավարության նպատակը հնարավորին չափով շատ զբոսաշրջիկների գրավելն է, առավել ևս, որ մենք անսահմանափակ ներուժ ունենք։ Սակայն ընդունելի չէ ունենալ զբոսաշրջային ուղղվածության, այն դեպքում, երբ քո երկիր են թռչում ընդամենը մի քանի ավիաընկերություններ։ Դրա համար մենք դառնում ենք միացյալ եվրոպական օդային տարածքի անդամ՝ մեր կանոններով, կարգավորումներով և տեխնիկական պահանջներով»- հայտարարել է Վաշաձեն։

Այս խորագրի վերջին նյութերը