Լրահոս

29.10.2010 13:05


Ովքե՞ր են «չբեր քաղաքական գործիչները»

Ովքե՞ր են «չբեր քաղաքական գործիչները»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանն ասել է, թե ժամանակավրեպ է, որ խորհրդարանն ընդունի  «Ժառանգության» կողմից առաջ քաշած ԼՂՀ  անկախության ճանաչման օրենքի նախագիծը։ «Կտրականապես դեմ եմ, երբ ազգային ճակատագրական հարցերն օգտագործվում են քաղաքական ուժերի կողմից: Ես այն կարծիքին եմ, որ այսօր մի անպատասխանատու որոշում կարող է պատերազմի վերսկսման պատճառ լինել: Պատերազմից վախենում են այն մարդիկ, ովքեր կորցնելու բան ունեն, և հակառակը' չեն վախենում նրանք, ովքեր ոչինչ չունեն կորցնելու: Ես զարմանում եմ, որ «չբեր քաղաքական գործիչները» համարձակորեն ասում են' ինչ անենք, եկե՛ք պատերազմենք»։

Բանախոսը նաև կարծիք է հայտնել, որ ԼՂՀ անկախության ճանաչման հարցն ուղղորդված չէ հայաստանյան ուժերի կողմից։ «ԼՂ անկախության ճանաչման հարցի տերը ո՛չ «Ժառանգություն» խմբակցությունն է, ո՛չ էլ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իմ կարծիքով, այդ հարցի բարձրացումը պատահական չէր և այն չի բխում հայրենասիրական ձգտումներից»,-ասել է Համլետ Հարությունյանը։

Այս խորագրի վերջին նյութերը