Լրահոս

29.10.2010 12:25


ԱՆՊՇ. «Է. Ափրամյանի տարածած հաղորդագրությունը բարոյական առումով անընդունելի է»

Ազգային նոր պահպանողական շարժման կենտրոնական կոմիտեն հայտարարում է, որ «Չորրորդ հանրապետություն» կուսակցության ձևավորման նախաձեռնող խմբի երեկ տարածած հաղորդագրությունը, որտեղ նշված է նաև Ազգային նոր պահպանողական շարժման անունը, տեղեկատվական առումով մի շարք կեղծիքներ է պարունակում, իսկ բարոյական առումով անընդունելի է: Մասնավորապես նշվել է, որ ԱՆՊՇ հիմնադիր կազմը ձեռնամուխ է լինում նոր քաղաքական ուժի ստեղծման: Ի պատասխան հայտարարում ենք, որ Ազգային նոր պահպանողական շարժումը հիմնադրվել է 2010թ փետրվարի 10-ին: Հիմնադիր ժողոին մասնակցել են Էդուարդ Ափրամյանը, Էդգար Հելհելյանը, Գրիգորի Հակոբյանը, Լիլիթ Ավոյանը և Արթուր Բաղդասարյանը(տեղեկատվությունը' պետռեգիստրում): Այսօր, բացառությամբ Էդուարդ Ափրամյանի, շարժման հիմնադիր մնացած անդամները շարունակում են իրենց գործունեությունը, որպես ԱՆՊՇ ԳԽ անդամներ: Ինչ վերաբերվում է նրանց հայտարարությանը, թե <<վերջին մեկ տարվա ընթացքում Ազգային Նոր Պահպանողական Շարժումը հանդես գալով, որպես հասարակական կազմակերպություն' կատարեց իր առջև դրված խնդիրները>>, նշենք որ սա ևս ստահոդ տեղեկատվություն է:Նախ չի կարող երիտասարդության ազգային ու կրթական դաստիարակության խնդիրներով զբաղվող կազմակերպությունը մեկ տարում կատարել իր առջև դրված խնդիրները և երկրորդ' Ագային Նոր պահպանողական շարժումը  շարունակում է իր աշխատանքները որպես հասարակական կազմակերպություն և շուտով հանդես կգա դաշինքով' մի քանի տասնյակ այլ հասարակական կազմակերպությունների հետ: Ցավում ենք, որ նոր կուսակցությունն ու նրա ղեկավարությունը քաղաքական դաշտ է մտնում առաջին օրվանից խաբելով հասարակությանն ու տրամադրելով կեղծ տեղեկատվություն: Միաժամանակ հայտարարում ենք, որ Ազգային նոր պահպանողական շարժման անունից հայտարարությամբ հանդես գալու իրավունք ունի ԱՆՊՇ Նախագահ Է. Հելհելյանն ու ԱՆՊՇ Գերագույն խորհուրդը: Էդուարդ Ափրամյանը հեռացել է շարժումից որպեսի շարունակի իր քաղաքական գործունեությունը, հետևաբար շարժման անունից խոսելու ոչ բարոյական, ոչ քաղաքական և ոչ էլ առավել ևս իրավական առումներով իրավունքներ չունի:

Հարգանքներով' ԱՆՊՇ կենտրոնական կոմիտե

Նախագահ Էդգար Հելհելյան

Այս խորագրի վերջին նյութերը