Լրահոս

28.10.2010 12:28


Մշակույթի նախարարություն. «Դելֆինարիումի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին` ո՛չ էկոլոգիապես և ո՛չ էլ բովանդակային առումով»

Մշակույթի նախարարություն. «Դելֆինարիումի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին` ո՛չ էկոլոգիապես և ո՛չ էլ բովանդակային առումով»

ՀՀ մշակույթի նախարարությունն անդրադառնալով Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման շուրջ բարձրացված աղմուկին, հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման շուրջ բարձրացված աղմուկն անտարբեր չթողեց մտավորականներին ու մշակույթի գործիչներին: ՀՀ մշակույթի նախարարությունը դիմեց Երևանի քաղաքապետարան' տվյալ թեմայի շուրջ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով: Ըստ քաղաքապետարանի պարզաբանման, հայտնում ենք, որ նախկին կարուսելի տեղում կառուցվող դելֆինարիումի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին' ոչ էկոլոգիապես և ոչ էլ բովանդակային առումով: Գարնանն այնտեղ կկազմակերպվի մեծ ծառատունկ և այգին կպահպանի իր նախկին գործառնական նշանակությունը, չխախտելով հարակից տարածքում գտնվող Պանթեոնի ճարտարապետական ներդաշնակությունը»:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը