Բաքու փախած Վահան Մարտիրոսյանը կարող է վերադառնալ Երևան
Սերժ Սարգսյանն անցել է գործի: Առավոտից մինչև երեկո քարոզում է: Քարոզում է այլոց շուրթերով, քանզի ինքն իրենը վաղուց ասել է «Ալ Վաթանին», «Բլումբերգին» ու Ալիևին:
ՀՀԿ ղեկավարը Ղարաբաղի հողերը հանձնելու քարոզ է տանում: Ըստ ամենայնի՝ նա, էն մյուս «հոգավորի» պես, համոզված է, որ պետք է հողերը տալ, որ լավ ապրել, ավելի ճիշտ՝ որ ինքը լավ ապրի:
Բ26-ի կողմից ընտրված է կացնային ու քիրվայական այն մեթոդը, որը կար «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում: Բոլոր «հայտնի» դեմքերը խոսում են ու զիջումներ քարոզում: Ճիշտ է, օգտագործում են «փոխզիջում» բառը, բայց խոսքը հենց մեր միակողմանի զիջումների մասին է: Սերժ Սարգսյանն, ըստ այդմ, համաձայնել է Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները, ապահովել ադրբեջանիցների վերադարձը դեպի Շուշի և Լաչին, ու այս ամենի դիմաց ստանալ ... զրո:
ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդը ձախողվել է պետականաշինության ոլորտում և չի պատրաստվել պատերազմի, որպեսզի խաղաղություն ապահովի: Ինքը ձախողվել է և դրա գինն ուզում է վճարել տարածքներ զիջելով:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա այն մնում է անորոշ ապագային, այսինքն՝ տարածքները հանձնելուց հետո Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում:
Սարգսյանի հույսն այն է, որ միակողմանի զիջումներից հետո միջազգային հանրությունը և մասնավորապես Ռուսաստանը խաղաղություն կերաշխավորի, բայց դե նման մտածելակերպն առնվազն քաղաքական անմեղսունակության դրսևորում է:
Սարգսյանական այս մոտեցումները սկսել են ագրեսիվ ձևով քարոզել: Ինչպես որ դա անում էին «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում:
Երեկ այս թեմայով Ահարոն Ադիբեկյանի «բենեֆիսն» էր: Այսօր արդեն հասել է տխրահռչակ Անդրանիկ Միհրանյանի հերթը:
«Ղարաբաղին տրվող «միջանկյալ կարգավիճակը» կլինի փայլուն, ֆանտաստիկ հաղթանակ»,-«tert.am»-ի հետ զրույցում նշել է Հայաստանում «փորձագիտական» խոպանչիություն անող Միհրանյանը:
Սույն պարոնը հայ ժողովրդին առաջարկում է հույսը դնել միջազգային հանրության ու թղթի կտորների վրա: Ասում է, մենք պետք է հողերը վերադարձնենք Ադրբեջանին ու Ղարաբաղի համար ստանանք միջանկյալ կարգավիճակ, ու եթե դրանից հետո Ալիևը պատերազմ սկսի, ապա միջազգային հանրությունը նրան կպատժի:
Այսպիսի խայտառակ մոտեցումը Միհրանյանը համարում է փայլուն: Տեղին է հիշեցնելը, որ նույն գնահատականը նա տալիս էր նաև Սարգսյանի «Ֆուտբոլային» քայլերին՝ փրփուրը բերանին համոզելով, որ պետք է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները, որից անմիջապես հետո իր կանխատեսմամբ սահմանը բացվելու էր ու Հայաստանը ծաղկելու էր, իսկ միջազգային հանրությունն էլ երաշխավորելու էր, որ ամեն ինչ տեղը տեղին լինի:
Թե ինչ պատուհաս դարձան մեր գլխին հայ-թուրքական արձանագրությունները և ինչ փորձանք են դրանք բերում մինչև հիմա, տեսնում են բոլորը, այդ թվում Անդրանիկ Միհրանյանը, սակայն դա նրան բացարձակապես չի հետաքրքրում: Միհրանյանը քաղաքագետի անվան տակ և հայ ժողովրդի ու ՀՀ-ի ճակատագրի հաշվին փող է աշխատում: Ինքը «էլիտար խոպանչի» է:
Եթե այս տեմպով ամեն ինչ շարունակվի և տարածքներ հանձելու քարոզը նոր թափ հավաքի, ապա Բաքու փախած դավաճան Վահան Մարտիրոսյանը շուտով կարող է հաղթականորեն վերադառնալ Երևան: Իսկ ինչո՞ւ ոչ: Ինչո՞վ է Վահան Մարտիրոսյանը տարբերվում սերժամետ մյուս քարոզիչներից, որոնք վխտում են «անկախ» մամուլի էջերում:
Վահանը Բաքվում հայտարարում էր, որ հայերը պետք է տարածքները հանձնեն Ադրբեջանին, և որ շատերն են իր նման ուզում անցնել Ադրբեջանի կողմը: Հիմա նույն բանը սերժականներն են ասում, բայց «ռազմահայրենասիրական» ու «կուլտուրական» ձևով: Այնպես որ Վահան Մարտիրոսյանը հանգիստ կարող է վերադառնալ Երևան, կրկին հանդիպել իր ընկերներ հանդիսացող աշոտյանների ու մյուսների հետ և դառնալ Բ26-ի քարոզչական առաջամարտիկը:
Բաքու փախած Վահան Մարտիրոսյանը կարող է վերադառնալ Երևան
Սերժ Սարգսյանն անցել է գործի: Առավոտից մինչև երեկո քարոզում է: Քարոզում է այլոց շուրթերով, քանզի ինքն իրենը վաղուց ասել է «Ալ Վաթանին», «Բլումբերգին» ու Ալիևին:
ՀՀԿ ղեկավարը Ղարաբաղի հողերը հանձնելու քարոզ է տանում: Ըստ ամենայնի՝ նա, էն մյուս «հոգավորի» պես, համոզված է, որ պետք է հողերը տալ, որ լավ ապրել, ավելի ճիշտ՝ որ ինքը լավ ապրի:
Բ26-ի կողմից ընտրված է կացնային ու քիրվայական այն մեթոդը, որը կար «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում: Բոլոր «հայտնի» դեմքերը խոսում են ու զիջումներ քարոզում: Ճիշտ է, օգտագործում են «փոխզիջում» բառը, բայց խոսքը հենց մեր միակողմանի զիջումների մասին է: Սերժ Սարգսյանն, ըստ այդմ, համաձայնել է Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները, ապահովել ադրբեջանիցների վերադարձը դեպի Շուշի և Լաչին, ու այս ամենի դիմաց ստանալ ... զրո:
ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդը ձախողվել է պետականաշինության ոլորտում և չի պատրաստվել պատերազմի, որպեսզի խաղաղություն ապահովի: Ինքը ձախողվել է և դրա գինն ուզում է վճարել տարածքներ զիջելով:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա այն մնում է անորոշ ապագային, այսինքն՝ տարածքները հանձնելուց հետո Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում:
Սարգսյանի հույսն այն է, որ միակողմանի զիջումներից հետո միջազգային հանրությունը և մասնավորապես Ռուսաստանը խաղաղություն կերաշխավորի, բայց դե նման մտածելակերպն առնվազն քաղաքական անմեղսունակության դրսևորում է:
Սարգսյանական այս մոտեցումները սկսել են ագրեսիվ ձևով քարոզել: Ինչպես որ դա անում էին «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում:
Երեկ այս թեմայով Ահարոն Ադիբեկյանի «բենեֆիսն» էր: Այսօր արդեն հասել է տխրահռչակ Անդրանիկ Միհրանյանի հերթը:
«Ղարաբաղին տրվող «միջանկյալ կարգավիճակը» կլինի փայլուն, ֆանտաստիկ հաղթանակ»,- «tert.am»-ի հետ զրույցում նշել է Հայաստանում «փորձագիտական» խոպանչիություն անող Միհրանյանը:
Սույն պարոնը հայ ժողովրդին առաջարկում է հույսը դնել միջազգային հանրության ու թղթի կտորների վրա: Ասում է, մենք պետք է հողերը վերադարձնենք Ադրբեջանին ու Ղարաբաղի համար ստանանք միջանկյալ կարգավիճակ, ու եթե դրանից հետո Ալիևը պատերազմ սկսի, ապա միջազգային հանրությունը նրան կպատժի:
Այսպիսի խայտառակ մոտեցումը Միհրանյանը համարում է փայլուն: Տեղին է հիշեցնելը, որ նույն գնահատականը նա տալիս էր նաև Սարգսյանի «Ֆուտբոլային» քայլերին՝ փրփուրը բերանին համոզելով, որ պետք է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները, որից անմիջապես հետո իր կանխատեսմամբ սահմանը բացվելու էր ու Հայաստանը ծաղկելու էր, իսկ միջազգային հանրությունն էլ երաշխավորելու էր, որ ամեն ինչ տեղը տեղին լինի:
Թե ինչ պատուհաս դարձան մեր գլխին հայ-թուրքական արձանագրությունները և ինչ փորձանք են դրանք բերում մինչև հիմա, տեսնում են բոլորը, այդ թվում Անդրանիկ Միհրանյանը, սակայն դա նրան բացարձակապես չի հետաքրքրում: Միհրանյանը քաղաքագետի անվան տակ և հայ ժողովրդի ու ՀՀ-ի ճակատագրի հաշվին փող է աշխատում: Ինքը «էլիտար խոպանչի» է:
Եթե այս տեմպով ամեն ինչ շարունակվի և տարածքներ հանձելու քարոզը նոր թափ հավաքի, ապա Բաքու փախած դավաճան Վահան Մարտիրոսյանը շուտով կարող է հաղթականորեն վերադառնալ Երևան: Իսկ ինչո՞ւ ոչ: Ինչո՞վ է Վահան Մարտիրոսյանը տարբերվում սերժամետ մյուս քարոզիչներից, որոնք վխտում են «անկախ» մամուլի էջերում:
Վահանը Բաքվում հայտարարում էր, որ հայերը պետք է տարածքները հանձնեն Ադրբեջանին, և որ շատերն են իր նման ուզում անցնել Ադրբեջանի կողմը: Հիմա նույն բանը սերժականներն են ասում, բայց «ռազմահայրենասիրական» ու «կուլտուրական» ձևով: Այնպես որ Վահան Մարտիրոսյանը հանգիստ կարող է վերադառնալ Երևան, կրկին հանդիպել իր ընկերներ հանդիսացող աշոտյանների ու մյուսների հետ և դառնալ Բ26-ի քարոզչական առաջամարտիկը:
Կորյուն Մանուկյան