Կարծիք

19.07.2016 16:25


Մարտի 1-ին Սերժ Սարգսյանը կրկին լռում էր

Մարտի 1-ին Սերժ Սարգսյանը կրկին լռում էր

Այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը շատերին հիշեցնում է այն իրավիճակը, որը ձևավորվել էր 2008 թվականի մարտի 1-ից առաջ: Այդ ժամանակ նույնպես իշխանությունը և հակառակ բևեռն անհաղորդ էին, և հարցի լուծման տեսլականը չէր երևում: Թե ինչով այդ ամենն ավարտվեց, մենք բոլորս գիտենք, և մինչև հիմա մեր երկիրը վճարում է զոհված 10 հոգու համար:

Այն ժամանակ Սերժ Սարգսյանը կրկին լռում էր, իսկ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից միայն Օսկանյանը խոսեց: Հիմա շատ նման իրավիճակ է. ամեն բան գնում է դեպի արյունահեղություն, իշխանությունները և առաջին հերթին գլխավոր պատասխանատու Սերժ Սարգսյանը լռում են: Եթե 2008-ին կողմերը չլսեցին Օսկանյանի կոչը, ապա հիմա պարտավոր են լսել, և առաջին հերթին պարտավոր է լսել իշխանությունը:

Մենք պետք է խուսափենք «նոր մարտի 1»-ից: Եթե մենք կրկին արյունահեղություն ստանանք, ապա դրա պատասխանատուն լինելու են գործող իշխանությունը և անձամբ Սերժ Սարգսյանը:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը