Կարծիք

19.07.2016 11:32


Սերժ Սարգսյանը պիտի ասի, որ ի՞նքն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար

Սերժ Սարգսյանը պիտի ասի, որ ի՞նքն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար

Այս օրերին շատերը մեղադրում են Սերժ Սարգսյանին այն բանում, որ ոչինչ չի ասում, լուռ է։ Բա ի՞նչ ելույթ եք սպասում նրանից։ Ի՞նչ է՝ պիտի ասի, որ ի՞նքն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, որ իր վարած ապաշնորհ քաղաքականության և երկրում տիրող ու իշխանությունների կողմից խրախուսվող անօրինականությունների և անարդարության պատճառո՞վ են մարդիկ, հուսահատ լինելով, ստիպված հարցերը զենքի միջոցով փորձում լուծել, և որ ինքը գիտակցե՞լ է իր սխալները։ Սա պիտի ասի՞ Սերժ Սարգսյանը։ Իհա՛րկե, ոչ։

Մի մարդ, ով ամեն գնով փորձում է պահել իշխանությունը, դա երբեք չի ասի։ Իսկ մնացած բոլոր ասածները կլինեն պարզապես դեմագոգիայի ոլորտից։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը