Կարծիք

19.07.2016 11:27


Օր 3-րդ...Սերժ Սարգսյանն էլի ոչինչ չի ասում

Օր 3-րդ...Սերժ Սարգսյանն էլի ոչինչ չի ասում

Երկրում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, օր օրի այն ավելի է սրվում, մարդիկ դուրս են գալիս փողոց, ամեն տեղ բախումներ են լինում ոստիկանների և մարդկանց միջև, ոստիկանությունն ասում է՝ «ահաբեկիչները» մեծ վտանգ են ներակայացնում հասարակության համար, իսկ երկրիս իշխանութունը և, մասնավորապես, Սերժ Սարգսյանը լռում է, ոչիչ չի ասում ստեղծված իրավիճակի մասով, այնպես է իրեն պահում, կարծես ոչիչ էլ չի պատահել, և ինչու «սթից» բաների համար Բաղրամյան 26-ը նեղություն քաշի և ինչ-որ բան հայտարարի նախագահի անունից ստեղծված իրավիճակի մասով:

Ի՞նչ է եղել, որ. թող մարդիկ իրար ծեծեն, տասնյակ մարդկանց կբռնեն, կդատեն, կանանց կքաշքշեն, կհայհոյեն, մարդկային կորուստներ էլ կունենանք, ի՞նչ կա, որ, «ահաբեկիչներն» էլ թող ավելի սրեն իրավիճակը...

Իհարկե, մենք չեն զարմանում Սերժ Սարգսյանի անտարբերության այս դրսևորումից, գիտենք, որ սա նրա ոճն է՝ արհամարհանք ժողովրդի և երկրում ստեղծված պայթունավտանգ իրավիճակի նկատմամբ, բայց գոնե ձևի համար մի բան կարող են հայտարարել, չէ՞, որ գոնե հասարակությունը հայտարարություններից հասկանա՝ երկրի նախագահը տեղյակ է ստեղծված իրավիճակի մասին:

Սերժ Սարգսյանը երբեք չի փոխվի. նա միշտ էլ այդպիսին է եղել. երկրում ծայրաստիճան վտանգավոր իրավիճակում էլ նա լռել է, սպասել է մինչև բանը բանից անցնի: Նա ոչ միայն այս հարցում է նման պահվածք դրսևորում, այլ յուրաքանչյուր խնդրի լուծման հարցում՝ կլինի ահաբեկչությո՞ւն թե երկրի անվտանգության հարց:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը