Կարծիք

17.07.2016 14:52


Սա արդյունք է միանձնյա կառավարման բռնապետական կարգի

Սա արդյունք է միանձնյա կառավարման բռնապետական կարգի

Վաղ առավոտվանից Երևանում տեղի ունեցող իրադարձություններն արդյունք են երկրում հաստատված միանձնյա կառավարման բռնապետական կարգի, տարիներ շարունակ սոցիալ-տնտեսական անհաղթահարելի ճգնաժամի, որը չքավորության շեմին է հասցրել երկրի բնակչության 75%-ին, պետականությունը հեղինակազրկելու ու «քոսոտ» դարձնելու, քաղաքացիների իրավունքները ոտնահարելու ու արժանապատվությունը նվաստացնելու: Սա արդյունք է վերջին տարիների ընթացքում հասարակության մեջ իշխանությունների նկատմամբ խորացող անվստահության ու ատելության կրիտիկական զանգվածի կուտակման:

Ստեղծված իրավիճակում, որպես ՀՀ քաղաքացի, կոչ եմ անում երկու կողմին էլ խուսափել զինված բախումից ու հնարավոր արյունահեղությունից: Կողմ դնելով քաղաքական, հատվածական, անձնական և այլ շահերը, հակակրանքներն ու համակրանքները՝ այս պահին յուրաքանչյուրիս պարտքն է նպաստել ստեղծված ծայրաստիճան պայթյունավտանգ իրավիճակը կարգավորելուն միմիայն խաղաղ միջոցներով:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ,

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,

Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը