Կարծիք

13.07.2016 11:19


Վերաբնակների դժվարություններին ծանոթացեք

Վերաբնակների դժվարություններին ծանոթացեք

Հերթական առավոտ զարթնում ենք, ու նորից ջուր չկա։ Էս անգամ ջուրը միացրեցին, բայց հիմա էլ լույսը գնաց, և ջուրը նորից ընդհատվեց, որովհետև «նասոսը» չի աշխատում առանց լույսի։ Ու պիտի պատրաստվենք Արցախի հեռուստատեսության հետ հարցազրույցի։ Բա ո՞նց չկատաղես։

Վերաբնակների դժվարություններին ծանոթացեք ու գնահատեք նրանց։ Ամեն տուն իր համար բաք է դրել, որ օրը մեջ 1-2 ժամով տրված ջուրը հավաքեն և օգտագործեն։ Դե, իսկ գյուղերում ընդհանրապես այդ 1-2 ժամն էլ չկա։ Բայց ոչինչ, աստիճանաբար դա էլ կփոխենք։

Հարց Հայաստան Համահայկական Հիմնադրամին՝ եթե Բերձորում ջրի ծրագիր եք արել մի քանի տարի առաջ, ինչո՞ւ մինչև հիմա ջրի հարցը չեք լուծել։

ԱՄՆ-ից Հայաստան մշտական բնակության

վերադարձած Ստեփան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը