Լրահոս

21.10.2010 10:56


Անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է սպանության 4 դեպք

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' հոկտեմբերի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 4 դեպք, բացահայտվել' երեքը: Արձանագրված գողության 49 դեպքից բացահայտվել է 21-ը, մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից' 37-ը, կողոպուտի 5 դեպքից' 4-ը, իսկ խարդախության 15 և խուլիգանության 5 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և գողության մեկական և մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 60 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 77-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը