Լրահոս

20.10.2010 10:29


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին

«Ազատ Եվրոպա» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին։ «Վաշինգտոնին անհանգստացնո՞ւմ են հայ-իրանական հարաբերությունները» հարցին ի պատասխան նա ասել է.

-Իրանը Հայաստանի հարևաններից մեկն է, և վերջին տարիներին այն շատ կարևոր հարևան է եղել, քանի որ Իրանն ապահովում է Հայաստանի երկու բաց սահմաններից մեկը։ Կարևոր են հարաբերությունները նաև առևտրի և էներգետիկայի ոլորտում։  Հասկանալի է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանի միջուկային հավակնություններով, և մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը, կկատարեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների ու բանաձևերի պահանջները։

Այս խորագրի վերջին նյութերը