Լրահոս

20.10.2010 10:48


Մարգարետ Թեթչերը հոսպիտալացվել է

Մարգարետ Թեթչերը հոսպիտալացվել է

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերը, ով վերջերս է նշել իր 85-ամյակը, տեղափոխվել է Լոնդոնի «Cromwell Hospital» հիվանդանոց։ Այսօր BBC-ն հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ ավելացնելով, թե հայտնաբերվել է, որ նա վարակային հիվանդություն ունի։
«Երկաթե լեդիի» ներկայացուցչի խոսքերով՝ Թեթչերի վիճակը ծանր չէ, և սպասվում է, որ մի քանի օր անց նրան դուրս կգրեն։

BBC-ի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ հոսպիտալացման պատճառը եղել է չբուժված վիրուսային վաղեմի հիվանդությունը։

 

Այս խորագրի վերջին նյութերը