Կարծիք

21.06.2016 16:36


Վարդան Օսկանյանի լավագույն գնահատականներից մեկը Քըրք Քըրքորյանն է տվել

Վարդան Օսկանյանի լավագույն գնահատականներից մեկը Քըրք Քըրքորյանն է տվել

Վարդան Օսկանյանի լավագույն գնահատականներից մեկը Քըրք Քըրքորյանն է տվել:
Այսօրվա իշխանության ձեռքից սնվող ԶԼՄ-ների թիվ մեկ թեման Վարդան Օսկանյանն ու ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն են: Այդ ԶԼՄ-ների կուրացած ուղեղները թարմացնել է պետք:
Տարիներ առաջ, երբ Լինսի հիմնադիր և հովանավոր Քըրք Քըրքորյանը եկավ Հայաստան և մեծ ներդրումեր արեց մեր տնտեսության զարգացման համար, այդ գործում բավականին մեծ ավանդ ուներ նույն ինքը Վարդան Օսկանյանը, այլ ոչ թե այսօրվա իշխանությունից որևէ մեկը: Ճանաչելով Վարդան Օսկանյանին և Ռոբերտ Քոչարյանին` Քըրքորյանն այդ ներդրումներն արեց` հուսալով, որ ներդրումները չեն գնալու ինչ-որ մարդկանց որովայնը: Այո, մեծ էր Օսկանյանի ազնվության գործոնն այդ հարցում, և Ք. Քըրքորյանը հուսախաբ չեղավ մինչև այն պահը, երբ... Երբ իշխանության եկավ Սերժ Սրագսյանը, երբ սկսվեցին գռփելու ժամանակները:
2011 թվականից սկսած, երբ իշխանությունը նոր-նոր սկսել էր իր խրախճանքները վայելել (այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի աստղային տարերքի ժամանակաշրջանը), Լինսի հիմնադրամն այլևս չհամագործակցեց Հայաստանի իշխանության հետ, և չշարունակվեցին Լինսի ծրագրերը:

Քըրքորյանը պարզապես չուզեց, որ իր փողով Հայաստանում հարստանան ինչ-որ մարդիկ, իսկ իշխանություններն էլ այդ փողը ոչ թե ծառայեցնեն երկրի համար որակյալ ենթակառուցվածքներ ապահովելու, այլ սեփական փորը լցնելու համար:
Օսկանյանին անտեղի տեղը, ավելի շուտ` պետպատվերի շրջանակներում քննադատելուց առաջ պետք է հիշել գոնե Լինսի հիմնադրամի օրինակը, որը լավագույն վկայությունն է, թե ինչպես է Սփյուռքը Հայաստանի իշխանութան հետ գործ ձեռնարկելուց մեկ-երկու տարի անց հիասթափվում և հասկանում, որ իշխանության համար այդ գործում առաջնայինը լինում է ոչ թե պետության, այլ անձնական շահը:
Չմոռանանք նաև, որ հիմա էլ Հայաստանում ոչ մի ներդրումային ծրագիր չկա. մեր Սփյուռքը հրաժարվում է Հայաստան փող ուղարկելուց (դա է պաճառը, որ վարկը վարկի հետևից են վերցնում և մեզ գցում պարտքի տակ) և լավ էլ անում է. հանուն ինչի՞ ուղարկի: Մենք գիտենք, իսկ Սփյուռքը չգիտի՞, որ կոռուպցիան Հայաստանում այնքան շատ է, որքան աղքատների ցուցանիշը, իսկ արտագաղթն ընդհանրապես մի թեմա է, որը վերաբերում է միայն Սերժ Սարգսյանի իշխանության էությանը...
Նման օրինակները շատ են. երբ իշխանության է եկել Ս. Սարգսյանը, հազարավոր ներդրումային ծրագրեր և հովանավորներ այլևս Հայաստանում չեն եղել. ավելին՝ եղածներն էլ թողել հեռացել են:
Իսկ դուք դրել մի մարդու եք քարկոծում, ով իշխանության լինելու տարիներին մեծ ներդրումային ծրագրեր է բերել Հայաստան և այժմ էլ փորձում է կորցրածը հետ բերել, և դա նա կանի իր ազնիվ և հուսալի ֆակտորն օգտագործելով:

Գուրգեն Ամիրխանյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը