Կարծիք

18.06.2016 13:54


Մենք համախմբվել ենք երկրում տիրող բոլոր արատավոր երևույթների դեմ պայքարելու համար

Մենք համախմբվել ենք երկրում տիրող բոլոր արատավոր երևույթների դեմ պայքարելու համար

Երեկ կայացավ «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումար: Այն հատկապես ինձ համար շատ կարևոր և հատկանշական էր, կուսակցությունն առանձնանում է իր պրոֆեսիոնալ մոտեցումներով և իրական ուժ լինելու միտումներով ու նպատակներով: Իսկ ինչո՞ւ համախմբվել, հանուն ինչի՞ և ո՞ւմ դեմ համախմբվել: Թերևս այս հարցերի պատասխաններն են, որ խոսում են կուսակցության կողմից կատարվելիք ահռելի աշխատանքների և ծրագրերի մասին: Գաղտնիք չէ, որ մեր ազգն ուզում է և կարիք ունի մեծ փոփոխությունների, սակայն չկա այն շարժիչ ուժը, որը կարող է ուղղորդել և տանել դեպի փոփոխություններ, դեպի մեր բոլորիս երազած Հայաստան: Ահա՛ թե ինչու համախմբվել, և ահա՛ թե ինչ է պետք մեզ: Մեր երկիրը կանգնած է շատ լուրջ խնդիրների առաջ՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականության մեջ, սակայն այստեղ երկիրն ամենևին էլ մեղք չունի, այլ մեղք ունենք մենք, որ սխալվել ենք շատ ժամանակ և մեր պառակտված ու շատ ժամանակ համախմբված չլինելու պատճառով չենք հասել ցանկալի արդյունքի: Հանուն մեր երկրի՝ մենք պետք է այս անգամ համախմբվենք մեկ հարկի տակ: Այստեղ վերջին հարցն է առաջանում՝ իսկ ո՞ւմ դեմ համախմբվել: Իհարկե, այս հարցը երկար մտածել չի տա նույնիսկ փոքրահասակ երեխաներին. համախմբվել է պետք այն անզորների դեմ, որ պատասխանատվություն են վերցրել իրենց ուսերին, բայց ուսերը չեն դիմանում նույնիսկ գլխի ծանրությանը, համախմբվել է պետք այն թալանչիների դեմ, որ տարիներ շարունակ թալանել են իրենց հաց ու ջուր տված երկրին, համախմբվել այն մարդկանց դեմ, ովքեր չեն հասկանում «հայրենիք» բառը, ում համար հայրենիքը թալանի հանք է: Մենք համախմբվել ենք երկրում տիրող բոլոր արատավոր երևույթների դեմ պայքարելու համար: Սա՛ է մեր սուրբ առաքելությունը: Առա՛ջ դեպի հաղթանակ՝ հանուն մեր Հայաստանի և հանուն մեր ժողովրդի:

Նարեկ Մարտոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը