Կարծիք

17.06.2016 22:49


Համախմբվելով` մենք հասնելու ենք իշխանափոխության

Համախմբվելով` մենք հասնելու ենք իշխանափոխության

Այսօր մասնակցեցի ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հիմնադիր համագումարին: Սպասելիքներս գերազանցվեցին: Մի կուսակցություն, որտեղ հավաքվել են երկրի խնդիրները մեկ առ մեկ թվարկող և դրանց լուծումներ առաջարկող մարդիկ, նրանք արդեն ժողովրդի «մարդիկ» են:

Այսօրվա համագումարն իսկապես հույսի մի շող էր` դեպի լավ Հայաստան ունենալու մասով: Ես հասկացա, որ երկրում փոփոխություններ կարող են անել միայն այն մարդիկ, ոքեր երկրի պայծառ ապագայի համար հստակ լուծումներ են առաջարկում և դա տեսնում են միայն իշխանափոխության հասնելով: Եվ դրանք ուղղակի փուչ խոսքեր չեն, այս կուսակցության անդամների ելույթներից յուրաքանչյուրը բովանդակային են, երկրի մասին մտահոգ ելույթներ են:

Այո՛, մեր մեջ մարդիկ կան, որ իշխանափոխությանն այլևս չեն հավատում. ես հավատում եմ, քանի որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն է ինձ այդ հավատը ներշնչել: Իհարկե, հետագա զարգացումներն ամեն ինչ կապացուցեն, բայց ես, հույս ունեմ, որ այս շարժումը ձեռք կբերի ժողովրդի վստահությունն այնպես, ինչպես իմն է ձեռք բերել:

Համախմբվելով` մենք հասնելու ենք ամենաբարձր կետին` իշխանափոխությանը: Շնորհակալ եմ` իմ մեջ հույս արթնացնելու համար ...

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը