Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման մասին հակասական տեղեկություններ են հայտնվում։
Կա տեսակետ, որ եթե այդ հանդիպումը կայանա, ապա դրա ընթացքում ոչ մի կոնկրետ պայմանավորվածություն հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեռք չի բերվի։
Կա նաև տեսակետ, որ եթե Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպումը կայանա, ապա կհստակեցվեն Ղարաբաղի հարցով կողմերի դիրքորոշումները, և մենք կմտնենք եզրափակիչ փուլ։
Թե որ տարբերակի հետ գործ կունենանք, կպարզվի առաջիկայում։ Պուտինի միջնորդությամբ կայանալիք հանդիպումն ամեն ինչ ցույց կտա։
Մեկ բան ակնհայտ է՝ եթե վերակենդանանա կազանյան տարբերակը, ապա դա կնշանակի հայկական կողմի կապիտուլյացիա, քանզի Ադրբեջանի փոխզիջումն այդ տարբերակում չկա։
Կազանում մեզ փրկեց Ալիևը՝ իր ագահությամբ և հիմարությամբ։ Նա դեմ է ռուս խաղաղապահների ներկայությանը, մինչդեռ Սերժ Սարգսյանը կողմ է խաղաղապահներին, ազատագրված տարածքները հանձնելուն և ԼՂՀ կարգավիճակն անորոշ ժամանակներին թողնելուն։ Ասել է թե՝ ՀՀԿ ղեկավարը տխրահռչակ փուլային տարբերակին է հակված։ Եթե Ալիևն այժմ կողմ արտահայտվի ռուս խաղաղապահների մուտքին, ապա փուլային տարբերակը կսկսի կյանքի կոչվել։
Նկատենք, որ Սերժ Սարգսյանի կողմից քարոզվող ազատագրված շրջանների վերադարձը քառօրյա թեժ մարտերից հետո է՛լ ավելի կմեծացնի պատերազմի ու մեր պարտության հավանականությունը, ինչը որևէ պարագայում չի կարելի թույլ տալ։
Իսկ եթե Սարգսյանն ու Ալիևը հունիսին ոչ մի ընդհանուր հայտարարի չգան, ապա դա կնշանակի, որ սպասվում են նոր բախումներ, ինչին հայկական կողմը համառորեն չի ուզում պատրաստվել, և նոր զինատեսակների գնման հարցում շատ պասիվ է։ Թե ինչ է սա նշանակում, դժվար չէ գլխի ընկնել. հույսները կրկին երրորդ ուժի վրա են դրել։
Ինչ է սպասվում Ղարաբաղի հարցով

Կորյուն Մանուկյան