Մենք էլ մտածում էինք, թե էս ո՞ւր է կորել «գեոպոլիտիկանտ» Դավիթ Շահնազարյանը: Մեկ ամիս է՝ նրա կողմից հակառուսական ու ներքաղաքական «վերլուծություն» չի լսվում, մեկ ամիս է՝ հանգիստ է թողել Ռուսաստանին ու Պուտինին, մեկ է ամիս է՝ իշխանահաճո ձևակերպումներ նա չի արձակում:
Սույն գեոպոլիտիկանտն, ինչպես հայտնի է, ՀՀԿ ղեկավարի գրպանում հայտնվելուց հետո հիմնականում զբաղվում էր վերոնշյալ թեմաների «արծարծմամբ»՝ հարմարավետ տեղավորվելով Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի «առաջատար վերլուծաբանի» փափուկ բազկաթոռին (էս ամպագոռգոռ անունով կենտրոնում էլ, բնականաբար, իրենից բացի, ուրիշ մեկը չկա):
Դու մի ասա՝ Շահնազարյանը վերջապես գործ է ստացել: Սույն «վերլուծաբանը» վերապրոֆիլավորվել ու դարձել է գինեգործ (հայտնի ֆիլմի հերոսներից մեկի՝ գինեգործ Սիսակի կրկնօրինակը):
Պարզվում է՝ ԿԳԲ-ի նախկին շեֆը, «ավազակապետության» դեմ նախկինում կատաղած պայքարողը, որ մինչեւ վերջերս «վերլուծագանգություն» էր անում, նշանակվել է «365 վայնս» գինու գործարանի տնօրեն: Կարիերային «աճի» ինչիպիսի՜ վայրիվերումներ: Ճիշտ սեփական հոգեվիճակին ներդաշնակող, ինչպես նաեւ՝ սեփական ստնտուի գործելակերպին համապատասխան:
Սակայն ուշագրավն այն է, որ այս գործարանը, որը հիմա հանձնվել է Շահնազարյանի տնօրինմանը, ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում (2006-ին): Հետաքրքիր է՝ այդ տարիներին եթե նման արտադրություն չհիմնվեր, ապա հիմա Շահնազարյանն ինչպե՞ս էր կարողանալու իր անհայտ փեշակներից եւս մեկը «իրացնել»: Այն Շահնազարյանը, որ մինչ օրս թուքը բերանին պայքարում է Քոչարյանի եւ նրա կառավարման տարիների դեմ:
Նաեւ ուշագրավ է այն, որ այս գինու գործարանի արտադրանքի հիմնական արտահանման շուկաներն են Ռուսաստանը եւ Գերմանիան: Հակառուսականության ծիրում մոլեգնած դեգերող Շահնազարյանը բա ո՞նց է հանդուրժելու այդ իրողությունը, որ իր տնօրինած գործարանի արտադրանքը շարունակելու է իրացվել ռուսական շուկայում: Հանկարծ չբռնի՞ ու հիմա էլ դառնա թունդ ռուսամետ: Ինչեւէ:
Մեր քաղաքական իրականության մեջ խեղկատակները շատ են, եւ ամենազավեշտականն այն է, որ սրանց թվում է, թե դիմակները հաճախ փոխելուց ժողովուրդն այդ պահերը չի նկատում:
Շահնազարյանին վերջապես գործ տվեցին

Կիմա Եղիազարյան