Կարծիք

09.06.2016 12:12


Ինչո՞ւ է իշխանական մամուլը թիրախավորում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը

Ինչո՞ւ է իշխանական մամուլը թիրախավորում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը

Երբ նոր էր հայտարարվել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ստեղծման մասին, գոնե ինձ համար պարզ էր, որ այդ փաստը չի վրիպի իշխանական մամուլի, ասել է թե՝ «գեբելսյան քարոզչամեքենայի» ուշադրությունից: Եվ արդեն մի քանի ամիս է, ինչ մամուլում ամեն օր ինչ-որ մի հրապարակում է լինում կուսակցության վերաբերյալ, բայց այդ հրապարակումների 99,9 տոկոսը սուտ է և իրականության հետ որևիցե աղերս չունի:

Երբ իշխանությունը տեսավ, որ այդ հրապարակումներն իրենց ազդեցությունը չեն ունենում, իշխանությունն անցավ անձնական վիրավորանքների. դա նույնպես սպասելի էր, որովհետև բոլորս էլ գիտենք, որ մեր երկիրը մեծ մասամբ տնօրինում են մարդիկ, ում տեղը պետք է մաքսիմում լինի բակի «բեսեդկան», ոչ թե պետական կաբինետը: Բայց ինչո՞ւ է իշխանությունն այդքան ֆիքսվել հենց ՀԱՄԱԽՄԲՄԱՆ վրա. չէ՞ որ ֆորմալ առումով մեր երկրում կան այլ ուժեր, որոնք իրենց ընդդիմադիր են անվանում։ Պատասխանը պարզ է և հասկանալի՝ իշխանությունը մնացած «ընդդիմադիրների» մեծամասնությանը վաղուց արդեն իր գրպանում է պահում, ոմանց դեռ մարտի մեկի դեպքերից հետո (և մի խաբվեք այն բանից, թե այդ մարդիկ բերդում են նստել. դա ուղղակի «պրոֆիլակտիկայի» համար է արվել), ոմանք էլ ապրիլյան դեպքերից հետո «ազգային միասնության» վարդագույն քողի տակ կոմերցիոն գործարքներ կնքեցին իշխանության հետ: Իսկ ահա ՀԱՄԱԽՄԲՄԱՆ մեջ մարդիկ են հավաքված (և օր օրի ավելանում են), ովքեր պարզապես չեն պատկերացնում Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունը, մարդիկ, ում շատ լուրջ պաշտոններ են առաջարկել, բայց իրենք մերժել են այդ առաջարկները, որովհետև չեն կիսում երկրի «զարգացման» այն փիլիսոփայությունը, որն առկա է այսօր: Հենց սրա համար էլ իշխանությունները փորձում են ամենակեղտոտ, ստոր ձևով վարկաբեկել կուսակցությանը և նրա անդամներին:

Բայց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ-ը չի միանալու անձնական էժանագին «ռազբորկաներին»: Կուսակցությունը լուրջ պատրաստվում է համագումարին, զբաղված է տարածքային կառույցների ձևավորմամբ (բոլոր մարզերում կուսակցության ներկայացուցիչները շատ ջերմ են ընդունվել ժողովրդի կողմից): ՀԱՄԱԽՄԲՈՒՄ-ն արդեն իսկ դարձել է այն բևեռի հիմնաքարը, որի շուրջ համախմբվելու են բոլոր այն ուժերը, որոնք դեմ են այսօր վարվող քաղաքականությանը: Եվ որքան շատ իշխանությունը փորձի կեղծիքներ տարածել կուսակցության հասցեին, այնքան վերջինիս վարկանիշը կբարձրանա, որովհետև բոլորը գիտեն՝ եթե իշխանությունն ինչ-որ մեկի դեմ լարվում է, ուրեմն այդ մեկն իրոք վտանգ է ներկայացնում նրա համար:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը