Կարծիք

18.05.2016 09:09


Ինչո՞ւ թալիշեցիները Չարենցավանից Թալիշ չեն վերադառնում

Ինչո՞ւ թալիշեցիները Չարենցավանից Թալիշ չեն վերադառնում

Սերժ Սարգսյանը վախեցած է մշտական պատերազմի հեռանկարից:

Այս մարդը չի հասկանում, որ պետությունները գոյատևում են միայն մշտական պատերազմներին պատրաստ լինելու պարագայում: Նույնիսկ Շվեյցարիան, որ գտնվում է աշխարհի ամենաանվտանգ հարևանների շրջապատում, պատրաստ է մշտական պատերազմի:

Սերժ Սարգսյանը 800 հա տարածքի կորուստ մեծ բան չի համարում, մարտավարական նշանակություն չի տալիս: Բա որ մարտավարական նշանակություն չունեն կորցրած տարածքները, ինչո՞ւ թալիշեցիները Չարենցավանից Թալիշ չեն վերադառնում:

Հեգնանքով ասում է, որ ինքը լավ է ճանաչում մեր ժողովրդին: Ժամանակն է, որ ժողովուրդը, հատկապես Արցախում, ապացուցի, որ Սերժ Սարգսյանը ժողովրդին լավ չի ճանաչում, որ ժողովրդի համար ցանկացած դիրք մարտավարական նշանակություն ունի, որ պարտվողականությունը որդեգրած պետական գործիչները պետք է հեռանան, որ 800 հա տարածքը կորցրել ենք Սերժ Սարգսյանի անգործության հետևանքով:

Հայկ Խանումյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը