Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Հայաստանը ներքին ու արտաքին ոլորտներում միայն պարտություններ է կրել: Շահել է անձամբ ՀՀԿ ղեկավարը, բայց պարտվել է ՀՀ քաղաքացին:
Պարտություն է արձանագրվել տնտեսական կյանքում: Պարտություն՝ սոցիալական հարթության մեջ: Պարտություն՝ ընտրություններում: Պարտություն՝ «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում: Պարտություն, այսպես կոչված, կողմնորոշման քաղաքականության պատճառով:
Կոնկրետ պարտություն արձանագրվել է նաև 2011թ. Կազանում, երբ ՀՀ-ն ներկայացնող ու ԼՂՀ-ի փոխարեն որոշում կայացնողի դերում հանդես եկող Սերժ Սարգսյանըհամաձայնել է հանձնել հինգ շրջանները՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնելով անորոշ ապագային: Այսինքն՝ Կազանում Սերժ Սարգսյանը վերադարձել է 1998-ին առաջարկվող տխրահռչակ փուլային տարբերակին:
Ապրիլյան թեժ մարտերը, մեր ցավալի մարդկային կորուստները և դիրքային որոշակի նահանջը կազանյան գործընթացի և «նախաձեռնողական» արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքն են: Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանի գոյությունը պետական կառավարման համակարգում լրջագույն սպառնալիք է ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը:
Սերժ Սարգսյանը Հայաստանը տարել է և տանում է դեպի պարտություն: Հետևաբար, Հայաստանը պարտությունների շարքից դուրս գալու համար պետք է պարտության մատնի Սերժ Սարգսյանին: ՀՀ քաղաքացու ներքին հաղթանակն այն անհրաժեշտ նվազագույն պայմանն է, որի բավարարումից հետո միայն կարելի է հաղթել արտաքին թշնամուն:
Փակել պարտությունների էջը
Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Հայաստանը ներքին ու արտաքին ոլորտներում միայն պարտություններ է կրել: Շահել է անձամբ ՀՀԿ ղեկավարը, բայց պարտվել է ՀՀ քաղաքացին:
Պարտություն է արձանագրվել տնտեսական կյանքում: Պարտություն՝ սոցիալական հարթության մեջ: Պարտություն՝ ընտրություններում: Պարտություն՝ «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում: Պարտություն, այսպես կոչված, կողմնորոշման քաղաքականության պատճառով:
Կոնկրետ պարտություն արձանագրվել է նաև 2011թ. Կազանում, երբ ՀՀ-ն ներկայացնող ու ԼՂՀ-ի փոխարեն որոշում կայացնողի դերում հանդես եկող Սերժ Սարգսյանը համաձայնել է հանձնել հինգ շրջանները՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնելով անորոշ ապագային: Այսինքն՝ Կազանում Սերժ Սարգսյանը վերադարձել է 1998-ին առաջարկվող տխրահռչակ փուլային տարբերակին:
Ապրիլյան թեժ մարտերը, մեր ցավալի մարդկային կորուստները և դիրքային որոշակի նահանջը կազանյան գործընթացի և «նախաձեռնողական» արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքն են: Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանի գոյությունը պետական կառավարման համակարգում լրջագույն սպառնալիք է ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը:
Սերժ Սարգսյանը Հայաստանը տարել է և տանում է դեպի պարտություն: Հետևաբար, Հայաստանը պարտությունների շարքից դուրս գալու համար պետք է պարտության մատնի Սերժ Սարգսյանին: ՀՀ քաղաքացու ներքին հաղթանակն այն անհրաժեշտ նվազագույն պայմանն է, որի բավարարումից հետո միայն կարելի է հաղթել արտաքին թշնամուն:
Կորյուն Մանուկյան